Գալտակյան - Քաղաքապետը քրտնած ա

Գալտակյան - Քաղաքապետը քրտնած ա

Galtakyan Varujan

9 месяцев назад

1,710 Просмотров

Հեղինակ կատարող ՝ Վարուժան Գալտակյան

Telegram - Galtakyan
Subscribe on Youtube https://www.youtube.com/channel/UC6SJ...
Follow me
Instagram: instagram.com/varuzhangaltakyan
Facebook: Galtakyan & Simbioz
Spotify: Varujan Galtakyan Kum-Kum album

Recorded by Meekname
illustration by Carine Aroyan

Varuzhan Galtakyan: ©️ All Rights Reserved
Aragil73 records

Քաղաքապետը չի ուզում ես երեխա ունենամ
Քաղաքապետը ծախսել ա 120 միլիոն դրամ
Որ ես հանկարծ երեխա չունենամ
Որովհետև Ես փողոցի շուն եմ

Ես ծնվել եմ մի պատահական բակում
Հիշում եմ ոնց էին իմ վրա կրակում
Բակի խուլիգան հարբած տղաները
Նրանց ձեռքով գնացին իմ բոլոր եղբայրները

Իսկ Ես օրհնում էի անցորդի ձեռքերը
Երբ նա նետում էր մի կտոր չոր հաց
Հողով ծածկում իմ կեղտի հետքերի
ավելի խելացի էի քան շատ շներ վարժեցված

Ու մի օր էլ պատահական դալանում
Ես գտա պուտավոր երկարապոչ իմ սերը
Ոռնում էի ու նրան ու սեր խոստովանում
հոտոտելով նրա հետնամասերը

Ես ուզում էի նրաից 7 քոթոթ
7 փամփլիկ հրաշքի կտորներ
Հաչացի նրան իմ մտքերն արևոտ
Համաձայնվեց,բայց խնդրեց վաղվան թողնել

Հաջորդ օրը պիտի դառնար իմ տոնը
Մոտենում էր պահը երջանկացամ
Երբ ինձ բռնեց շների կենտրոնը
Ու ենթարկեց ստերջացման

Քաղաքապետը չի ուզում ես երեխա ունենամ
Քաղաքապետը ծախսել ա 120,000,000դրամ
Որ ես հանկարծ երեխա չունենամ
Որովհետև Ես փողոցի շուն եմ

Ասում են շները երազներ չեն տեսնում
Սուտ ա՜
ես ամեն գիշեր տեսնում եմ նույն երազը
Թե ոնց եմ ձագուկներիս հետ վազում
Արթնանում եմ փորումս մնաց մուրազը

Ասում են շները երազներ չեն տեսնում
Սուտ ա՜
ես ամեն գիշեր տեսնում եմ նույն երազը
Թե ոնց եմ ձագուկներիս լիզում
Արթնանում եմ փորումս մնաց մուրազը

Բազմանում են կատուները
Բազմանում են առնետները
Բազմանում են քյարթուներն,
Այծիշնիկներն ու պարեկները

Բազմանում են վիրուսները
Աղքատներն ու հարուստները
Բազմանում ա ով ունակ ա
Կամ եկել ա ժամանակը

պատմեմ Ինչ եղավ հետո
երբ ինձ վերջապես բաց թողեցին
Հավաքեցինք կռտված շներով
Ու բոլորով որոշեցինք

Պաշարել քաղաքապետարանը
Դուրս չթողնել ոչ մի աշխատակցի
Հստակ հաչալ մեր պահանջ պայմանը
Ու չթողնել որ քաղաքապետն անցնի

Ասում են քաղաքապետը երազներ չի տեսնում
ՍՈւՏ Ա
Նա ամեն գիշեր տեսնում ա նույն երազը
Թե ոնց ենք մենք իրա հետևից վազում
Արթնանում ա,Քրտնած ա

Ասում են քաղաքապետը երազներ չի տեսնում
ՍՈՒՏ Ա
Նա ամեն գիշեր տեսնում ա նույն երազը
Թե ոնց ենք մենք համարյա իրան հասնում
Վեր ա թռնում, քրտնած ա
Քրտնած ա յէ՜
Քաղաքապետը քրտնած ա
Քրտնած ա,քրտնած ա յո յէ՜
Քաղաքապետը քրտնած ա

Քաղաքապետը չի կարա էլ երեխա ունենա
Թեկուզ ծախսի 120,000,000 դրամ
Ինքը չի կարա էլ երեխա ունենա
Որովհետև ես իրան կծել եմ:

#Galtakyan #Varujan #Qaxaqapet

Тэги:

#Varujan #Gal
Ссылки и html тэги не поддерживаются


Комментарии: